Վարակաբանություն
ՄԻԱՎ (HIV) վարակ
ՄԻԱՎ (Մարդու իմուն անբավարարության վիրուսային) վարակը հարուցվում է իմուն անբավարարության վիրուսի կողմից, որն ախտահարում և թուլացնում է մարմնի իմուն (անընկալ) համակարգը, կտրուկ բարձրացնում է մարմնի ընկալունակությունը տարբեր վարակների և չարորակ ուռուցքների նկատմամբ։
Այդ իսկ պատճառով գլուխ են բարձրացնում այնպիսի հիվանդություններ, որոնցով մարդը սովորական պայմաններում չի տառապում, կամ նրա մոտ հաճախակի կրկնվում են այնպիսի հիվանդություններ, որոնցով հիվանդանում են միայն մեկ անգամ (մանկական վարակներ)։ ՁԻԱՀ-ը (ձեռքբերովի իմուն անբավարարության համախտանիշ) ՄԻԱՎ վարակի վերջին շրջանն է։ Պետք է նկատի ունենալ, որ հիվանդության սկզբնական շրջանում, որը կարող է տևել մի քանի ամսից մինչև մի քանի տարի, հաճախ բացակայում են ՁԻԱՀ-ի նշանները, և միակ նշանը կարող է լինել երկու կամ ավելի ավշային հանգույցների մեծացումը։ Հիվանդության առաջին նշանները կարող են ի հայտ գալ վարակվելուց երեք ամիս հետո (գաղտնի շրջան)։ Կարող է սկսվել երկարատև (մինչև 3 ամիս) տենդով, երկարատև լուծով, քաշի զգալի կորստով, գիշերային քրտնոտությամբ, որոնք պատճառաբանված չեն։ Հետագայում ի հայտ են գալիս ՁԻԱՀ-ի նշանները, որոնք դրսևորվում են տարբեր տեսակի թոքաբորբերի, սնկային ախտահարումների, մաշկի չարորակ ուռուցքի, մաշկի հերպետիկ ու թարախային ախտահարումների ձևով։ Հիվանդությունը վարակիչ է ինչպես ծաղկման, այնպես էլ սկզբնական շրջաններում։ Որոշ դեպքերում մարդը կարող է ամբողջ կյանքում լինել վիրուսակիր, այսինքն հիվանդ չլինել, բայց մյուսներին վարակել։
Վիրուսի փոխանցման ուղիները.
-
Սեռական ճանապարհով՝ սերմնահեղուկի և հեշտոցային արտազատուկի միջոցով։ Վտանգի խումբ են կազմում հոմոսեքսուալիստները, զուգընկերոջը հաճախակի փոխող անձինք։
-
Արյան միջոցով։ Հիվանդի արյան հետ անմիջական շփման, բժշկական միջամտությունների ժամանակ գործիքների ոչ բավարար վարակազերծման, նույն ասեղներով և ներարկիչներով տարբեր
մարդկանց ներարկման, վարակված արյան փոխներարկման ժամանակ։ Վտանգի խումբ են կազմում թմրամոլները, հաճախակի արյան փոխներարկման ենթակա հիվանդները։
-
Հիվանդ կամ վարակակիր մորից վիրուսը հղիության ընթացքում կարող է փոխանցվել պտղին և կրծքով կերակրման ժամանակ՝ նորածնին (50% դեպքերում)։
ՄԻԱՎ-ը չի փոխանցվում.
-
թքի միջոցով (օրինակ՝ համբույրի ժամանակ),
-
արյունածուծ միջատներով,
-
անվնաս մաշկի միջով,
-
կենցաղային իրերի ընդհանուր օգտագործմամբ։
ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ
Առայժմ ՄԻԱՎ վարակից պաշտպանվելու միակ ու լավագույն միջոցը չվարակվելն է։
-
Սեռական հարաբերությունների ժամանակ օգտագործեք պահպանակ, որը կտրուկ նվազեցնում է վարակվելու վտանգը։
-
Սահմանափակեք սեքսուալ զուգընկերների թիվը, ունեցեք մեկ հուսալի զուգընկեր։
-
Խուսափեք պատահական սեռական կապերից։ Հիշե՛ք, ՄԻԱՎ-ով հնարավոր է վարակվել նույնիսկ մեկ սեռական հարաբերությունից։
-
Ներարկումների համար միշտ օգտագործեք միանվագ ներարկիչներ։
-
Օգնություն ցուցաբերելիս խուսափեք տուժածի արյան հետ անմիջական շփումից։
-
Միշտ նկատի ունեցեք, որ թմրամոլությունը մեծ դեր է խաղում ՄԻԱՎ-ի տարածման մեջ։
ՄԻԱՎ-ով վարակվելու կասկածի դեպքում պետք է դիմել ՁԻԱՀ Հայկական կենտրոն, որտեղ կարող եք անանուն ախտորոշիչ թեստ անցնել։
Կարդացեք նաև
Մարդկանց մեծամասնության համար ռեսպիրատոր սինցիցիալ վիրուսը (RSV) առաջացնում է միայն թեթև ախտանիշներ, որոնք հաճախ չեն տարբերվում այլ սուր շնչառական վիրուսային...
Բոտուլիզմը ծանր սննդային տոքսիկոզ է, որն առաջանում է Clostridium botulinum-ի արտազատած տոքսին պարունակող սննդամթերքն օգտագործելիս...
Ինչպե՞ս են զարգանում հելմինթոզները։
Հելմինթոզները (ճիճվակրություն) մարդու և կենդանիների մոտ լայնորեն տարածված հիվանդություններ են...
Մենինգոկոկային վարակն արդի առողջապահական կարևոր հիմնախնդիրներից է: Այն օդակաթիլային փոխանցման մեխանիզմով շնչառական վարակ է՝ 70% երիտասարդ բնակչության ընդգրկմամբ՝ երեխաներ և դեռահասներ...
Ինչպե՞ս են զարգանում հելմինթոզները։
Հելմինթոզները (ճիճվակրություն) մարդու և կենդանիների մոտ լայնորեն տարածված...
Վարակային հիվանդությունների տեսակետից ինչպիսի՞ն է իրավիճակը ներկայում։
Ուշադրության կենտրոնում կարմրուկն է, սակայն գրանցվել են նաև ջրծաղիկով և քութեշով...
1, 2 տիպ հերպեսի (Herpes simplex virus) IgG հակարմինների հետազոտությունն իրականացվում է արյան մեջ առաջին և երկրորդ տիպի հերպեսի վիրուսների նկատմամբ G իմունոգլոբուլինների (հակամարմինների) որոշման համար...
Աղմուկն ականջներում որքա՞ն հաճախ է հանդիպում
Աղմուկն ականջներում տարածված և մշտապես անհանգստացնող երևույթ է...
Ի՞նչ է հետքովիդային համախտանիշը:
Հետկոքիդային համախտանիշը քովիդ վարակի հետևանք է, երբ հիվանդացածների մոտ 3 ամիս և ավելի...
Վերջին շրջանում ավելացել է մարդկանց քանակը, որոնք գանգատվում են Քովիդ-19-ից 2-3 ամիս անց սկսված մազաթափությունից: Այս ախտանշանը ժամանակավոր բնույթ է կրում, եթե չկան ուղեկցող խնդիրներ...
Անտիբիոտիկների շնորհիվ բազում կյանքեր են փրկվել և փրկվում: Բայց ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ դրանք պետք է նշանակվեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Որովհետև՝ ոչնչացնելով վտանգավոր բակտերիաներին...
Ինչպե՞ս են մշակվում և փորձարկվում պատվաստանյութերը։
Ցանկացած պատվաստանյութ անցնում է բավականին երկար փորձաշրջան՝ խստագույն թեստավորում...
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ կիրառվող կանխարգելիչ պատվաստումների բժշկական հակացուցումները նույնն են, ինչ բոլոր պատվաստումների դեպքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն